00:00:00

Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Smart Africa. Հուշագիր է ստորագրվել

15:40, 08 ապրիլ 2019 Հասարակություն

Ռուանդա կատարած պաշտոնական այցի շրջանակներում ապրիլի 7-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Smart Africa կենտրոն: ԱԳՆ-ից  հայտնում են, որ աֆրիկյան երկրների ղեկավարների եւ կառավարությունների կողմից ստեղծված եւ մայրցամաքի 25 երկրներին միավորող Smart Africa կենտրոնի նպատակն է ապահովելու մայրցամաքի կայուն սոցիալ-տնտեսական զարգացումը, ինչպես նաեւ թվային օրակարգի եւ նորարության վրա հիմնված տնտեսության ստեղծումը: Կենտրոնում տեղի ունեցավ ԱԳ նախարար Մնացականյանի եւ նրա գլխավորած պատվիրակության հանդիպումը կենտրոնի գլխավոր տնօրեն Լացինա Կոնեի հետ: Վերջինս  ներկայացրեց էլեկտրոնային կառավարման եւ տեխնոլոգիաների ոլորտներում արձանագրված ձեռքբերումները, Աֆրիկա մայրցամաքի թվայնացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը եւ դրանցում այլ երկրների փորձը կիրառելու հնարավորությունները: Զոհրաբ Մնացականյանը Լացինա Կոնեին ներկայացրեց Հայաստանի կառավարության կողմից որդեգրված խելացի զարգացման օրակարգը, որի առանցքը ոլորտում առկա ներուժի համախմբման համար բարենպաստ միջավայրի ձեւավորումն է: Համագործակցության եւ Աֆրիկյան մայրցամաքում հայկական փորձի ներդրման հնարավորությունների եւ հեռանկարների շուրջ առարկայական քննարկում ծավալելու առումով նախարար Մնացականյանը կարեւորեց իր պատվիրակության կազմում հայաստանյան ՏՏ ոլորտի ներկայացուցիչների ընդգրկումը։ Պատվիրակության կազմում ընդգրկված Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (ՁԻՀ) բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը եւ «IUnetworks» ընկերության բիզնես զարգացման ղեկավար Լեւոն Բաբայանը ներկայացրեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության եւ էլեկտրոնային կառավարման ոլորտում Հայաստանի փորձը՝ կարեւորելով այդ ոլորտներում նաեւ աֆրիկյան երկրների հետ փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերի նախաձեռնումը: Հանդիպման ավարտին նախարար Մնացականյանի ղեկավարած պատվիրակության կազմում Ռուանդա ժամանած Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը Smart Africa կենտրոնի հետ ստորագրեց փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում է Հայաստանի եւ Ռուանդայի միջեւ համատեղ նորարարական եւ հետազոտական ծրագրերի իրականացում, բարձր տեխնոլոգիաների եւ ինժեներության ոլորտներում համագործակցություն, համալսարանների միջեւ կապերի խթանում, բիզնես շրջանակների փոխգործակցություն: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց նաեւ հոկտեմբերին Երեւանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր