00:00:00

Լույսը դեռ չբացված մտել էր խորտկարան, դանակի սպառնալիքով գումար պահանջել, աշխատակցուհիներից մեկին գցել գետնին

01:36, 07 ապրիլ 2019 Իրավական

Հանցագործի մեծագույն խրախուսանքը հանցագործության նկատմամբ հասարակության անտարբերությունն է: Եվ այն, ինչ օրերս ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները բացահայտեցին` դրա հերթական ապացույցն է: Ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 1-ին Կորյունի փողոցում գործող արագ սննդի կետերից մեկում ավազակային հարձակում էր կատարվել: Լույսը դեռ չբացված մի տղամարդ էր մտել շուրջօրյա գործող խորտկարան, դանակի սպառնալիքով, գումար պահանջել, աշխատակցուհիներից մեկին հրել-գցել գետնին, եւ երբ աշխատող կանայք դիմադրել էին` փախել էր: Կատարվածի վերաբերյալ ո՛չ այդ, ո՛չ էլ հաջորդ օրը ոստիկանությունում ահազանգ չստացվեց, թեեւ կասկածյալին ֆիքսել էին թե՛ արագ սննդի կետի, թե՛ հարեւան խանութների տեսախցիկները: Հաղորդում տալու դեպքում կարելի կլիներ վերծանել տեսագրությունները, ավելի արագ հայտնաբերել ավազակային հարձակում կատարած անձին: Բայց իրավապահներին վիճակված էր հանցագործությունը բացահայտել այլ ճանապարհով: Ապրիլի 2-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում ստացված տեղեկություններն իրացնելով, քրեական հետախույզները Աբովյան քաղաքից, նշված ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով, վարչություն բերման ենթարկեցին նախկինում տարբեր հանցագործությունների համար մի քանի անգամ դատապարտված, Երեւանի Անդրանիկի փողոցում հաշվառված Կորյուն Մ.-ին: Մխիթարյանը խոստովանել է կատարածը: Տուժողները ոստիկանություն են հրավիրվել: Նրանցից ընդունվել է հաղորդում: Քննությունը շարունակվում է: https://www.youtube.com/watch?v=U9jeqGvpIN8

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր