00:00:00

Մեղրիի ոստիկաններն իրանցիների մոտ հայտնաբերել են հոգեներգործուն դեղահաբեր ու ափիոնանման զանգվածներ (տեսանյութ)

23:20, 06 ապրիլ 2019 Իրավական

Օրերս ոստիկանության Մեղրիի բաժնում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ ստացվեցին, որոնք իրացվեցին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ՌԴ սահմանապահ զորքերի Մեղրիի զորամասի ծառայողների համատեղ միջոցառումներով։ Մեղրիի սահմանայնին անցակետի չեզոք գոտում զննվեց Իրանի քաղաքացի, 56-ամյա Ղասեմ Նադիմիի <<Հյունդայի>> մակնիշի ավտոմեքենան։ Հայտնաբերվեց տարբեր գույների հոգեներգործուն 8 դեղահաբ։ Դարձյալ Մեղրի սահմանային անցակետում իրավապահները զննեցին նաև 34-ամյա Էսմայիլ Ռահագոզարիի <<Պեժո>> մակնիշի ավտոմեքենան։ Վարորդի կողքի նստելատեղին հայտնաբերվեց հոգեներգործուն 10 դեղահաբ։ Նախնական տվյալներով՝ դեղահաբերն ընկել էին նրա կնոջ գրպանից։ Զննության ենթարկվեց նաև դարձյալ Իրանի քաղաքացի 64-ամյա Հոսսեին Սաեեդիի <<Սկանիա>> մակնիշի ավտոբուսը։ իրավապահները վարորդի նստելատեղի մոտ հայտնաբերեցին հոգեներգործուն 1 դեղհաբ, ինչպես և պոլիեթիլենային փաթեթներ՝ ափիոնանման զանգվածենրով։ Մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Մեղրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Հայտնաբերված դեղահաբերն ու ափիոնանման զանգվածներն առգրավվել և ուղարկվել են փորձաքննության։ Դեպքերի առթիվ ոստիկանության Մեղրիի բաժնում նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՊԵԿ քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։ https://www.youtube.com/watch?v=1kZ8bHlTw-4

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր