00:00:00

Քաղաքացին կամավոր զինամթերք է հանձնել. Այն ձեռք է բերել Մատաղիսի շրջանում՝ թշնամու դիրքերից

21:03, 06 ապրիլ 2019 Իրավական

«Զինանոց-2019» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողների ու Վայոց ձորի մարզային ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքի շնորհիվ, ապրիլի 5-ին, ժամը 19-ին Հարություն Ս.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, ծխագլանակ, ինքնաշեն նռնակ՝ առանց պայթուցիչի, 90 հատ 5.45 մմ տ/չ եւ 71 հատ 7.62 մմ տ/չ ինքնաձիգի փամփուշտներ: Ոստիկանությունից  հայտնում են, որ նա հայտնել է, որ նշված զենք-զինամթերքը գտել է նույն օրը ժամը 17-ի սահմաններում, իրենց տան նկուղից՝ շինարարական աշխատանքներ կատարելու ընթացքում: Զինամթերքը նա ձեռք է բերել 1994թ. մարտին մարտական գործողությունների ժամանակ, ԼՂՀ Մատաղիսի շրջանում՝ թշնամու դիրքերից: Նշանակվել են փորձաքննություններ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր