00:00:00

Մեղրիի ոստիկաններն իրանցիների մոտ հայտնաբերել են հոգեներգործուն դեղահաբեր ու ափիոնանման զանգվածներ

19:56, 06 ապրիլ 2019 Իրավական

 Մեղրիի սահմանային անցակետի չեզոք գոտում  Իրանի քաղաքացի 56-ամյա Ղասեմ Նադիմիի «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի զննությունից հետո հայտնաբերվել է տարբեր գույների հոգեներգործուն 8 դեղահաբ։ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ  Մեղրի սահմանային անցակետում իրավապահները 34-ամյա Էսմայիլ Ռահագոզարիի «Պեժո» մակնիշի ավտոմեքենայի զննությունից հետո էլ վարորդի կողքի նստելատեղին հայտնաբերել են հոգեներգործուն 10 դեղահաբ։ Նախնական տվյալներով՝ դեղահաբերն ընկել էին նրա կնոջ գրպանից։ Իրանի քաղաքացի 64-ամյա Հոսսեին Սաեեդիի «Սկանիա» մակնիշի ավտոբուսից էլ իրավապահները վարորդի նստելատեղի մոտ հայտնաբերել են հոգեներգործուն 1 դեղահաբ, ինչպես և պոլիեթիլենային փաթեթներ՝ ափիոնանման զանգվածենրով։ Մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Մեղրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Հայտնաբերված դեղահաբերն ու ափիոնանման զանգվածներն առգրավվել և ուղարկվել են փորձաքննության։ Դեպքերի առթիվ ոստիկանության Մեղրիի բաժնում նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՊԵԿ քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր