00:00:00

ՄԻԵԴ-ը գրանցել է «Սիրանույշ Պապյանն ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի» գործը

22:13, 05 ապրիլ 2019 Իրավական

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գրանցել է «Սիրանույշ Պապյանն ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի» գործը: Այս գործով փաստաբան Դավիթ Ասատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ՄԻԵԴ գործը գրացնել է եւ տվել հերթական համար՝ Papyan v. Armenia 9371/19։ Նրա խոսքով, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ հարուցված քրեական գործը Ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր, որից հետո գոծը մերժվել էր նաեւ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում:«Երբ վերջնականորեն Վճռաբեկ դատարանը 2018-ի օգոսոտոսին մերժեց մեր ներկայացրած Վճռաբեկ բողոքը, մենք ստիպված ներկայացրինք դիմում ՄԻԵԴ՝ նշելով այն խախտումները, որոնք մեր պետական ատյաններում պետությունը թույլ է տվել», ասաց Դավիթ Ասատրյանը՝ հավելելով, որ իրենք դիմել էին նաեւ Սահմանադրական դատարան, որը եւս մերժել էր դիմումը։ «Թե ինչ որոշումներ կկայացվեն, կկոմունիկացվի թե ոչ, չգիտենք, բայց մենք հուսով ենք եւ մեր հիմքերն ամուր են պնդելու, որ ՄԻԵԴ-ը մեր դիմումը կարող է քննության առնել»,-ընդգծեց փաստաբանը: Նա տեղեկացրեց, որ ՄԻԵԴ-ը երկու ասպեկտ ունի, առաջինը արձանագրում է խախտված իրավունքը, երկրորդը սահմանում է այն հատուցումը, որը ՄԻԵԴ-ը ճիշտ է գտնում խախտված իրավունքները վերականգնելու արդյունքում. «Առաջին փուլի դեպքում, հնարավորություն է ձեռք բերվում որպես նոր հանգամանք դիմել Վճռաբեկ դատարան եւ գործը վերաբացել: Այդ դեպքում հնարավոր է, որ Վճռաբեկ դատարանում գործը վերաբացվի եւ գործը վերադառնա Ընդհանուր իրավասության դատարան»: Հիշեցնենք, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը 2016-ի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում վիրավորել էր լրագրող Սիրանույշ Պապյանին։ Լրագրողի դիտարկմանը, թե ոստիկանությունը պարբերաբար խոսում է բարեփոխումների մասին, սակայն հասարակությունը դրանք չի տեսնում, հակադերձել էր, թե լրագրողի մեջ «կին չի տեսնում»։ Ի դեպ, Սիրանույշ Պապյանը դիմել էր ոչ միայն դատարան, այլ նաեւ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, սակայն գործից երեք տարի անց էլ հանձնաժողովը որեւէ կերպ չի արձագանքել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր