00:00:00

Բացահայտվել է Արմավիրում զենքի գործադրմամբ ավազակության դեպքը. Մեղադրյալներից մեկն անչափահաս է

20:24, 05 ապրիլ 2019 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիր քաղաքում զենքի գործադրմամբ ավազակության դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի երկու բնակչի, որոնցից մեկը՝ անչափահաս: Ինչպես արդեն հայտնել ենք, 2019թ. մարտի 21-ին երկու դիմակավորված անձ՝ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու շուրջ նախնական համաձայնությամբ, զինված որսորդական հրացանով եւ ատրճանակով, ապօրինի մուտք են գործել Արմավիր քաղաքի՝ 1970 թվականին ծնված բնակչի տուն: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկն ատրճանակն ուղղել է տանտիրոջ՝ 1984 թվականին ծնված կնոջ ուղղությամբ՝ պահանջելով լռել, իսկ մյուսը մտել է հյուրասենյակ, որտեղ հանդիպելով տանտիրոջ դիմադրությանը՝ կրակել է որսորդական հրացանից, սակայն տանտերը հրացանի փողն ուղղել է վերեւ՝ այդկերպ շեղելով արձակված կրակոցի ուղղությունը դեպի առաստաղ: Այնուհետեւ դիմակավորված անձը հրացանի խզակոթով հարվածել է տանտիրոջ գլխին, որից հետո դիմել են փախուստի: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր Արմավիրի մարզի բնակիչներ են՝ ծնված 1998 եւ 2001թթ.: Իրականացված բազմակողմանի քննությամբ բացահայտվել են Արմավիրի մարզի նշված բնակիչների կողմից կատարված գողության, գողության կազմակերպման եւ գողության փորձի, ուրիշի գույքի դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մի շարք դեպքեր եւս, որոնց առթիվ հարուցված քրեական գործերը միացվել են վերը նշված քրեական գործին եւ նախաքննությունն իրականացվում է մեկ վարույթում: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի 21-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (4 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 5-րդ մասով եւ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (2 դրվագ), 38-րդ հոդվածի 5-րդ մասով եւ 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (3 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի  34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ  3-րդ կետերով (3 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի  34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի  177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ),  ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի   1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Արմավիրի մարզի անչափահաս բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով (2 դրվագ), 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր