00:00:00

Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Երեւանում տեղի ունեցած կրակոցների վերաբերյալ

15:24, 05 ապրիլ 2019 Իրավական

ՀՀ Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնում այսօր՝ ապրիլի 5-ի վաղ առավոտյան, Հարավ-Արեւմտյան թաղամասի Անդրանիկի 90 շենքի բակում հնչած կրակոցների մասին: ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ապօրինի զենք կրելու եւ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2019 թվականի ապրիլի 5-ին՝ ժամը 08։10-ի սահմաններում, Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Հարավ-Արեւմտյան թաղամասի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչել եւ կա վիրավոր։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբ: Պարզվել է, որ նշված հասցեից հրազենային վիրավորումով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւան քաղաքի` 1979 թվականին ծնված տղամարդը: Կատարված քննչական, դատավարական եւ այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում` շարժառիթը եւ առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երեւան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1962 թվականին: Վերջինս այս պահին բերման է ենթարկվել Ոստիկանության Մալաթիայի բաժին: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր