00:00:00

«Գեներալի որդին» ազատվել է Մարտունու ոստիկանապետի պաշտոնից

22:58, 04 ապրիլ 2019 Իրավական

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է անցել ոստիկանության Մարտունու բաժնի պետ Արման Մելքոնյանը, որը հանրությանն ավելի շատ հայտնի է որպես «գեներալի որդի»: Այս մասին տեղեկացնում է SHAMSHYAN.com-ը։ Նրա հայրը ՀՀ Պաշտպանության նախարարության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանն է: Օսիպյանի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է անցել ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի պետ Վահան Առաքելյանը: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի պետ է նշանակվել Արտակ Մկրտչյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր