00:00:00

Հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու դեմ բողոքի քննությունը

22:47, 04 ապրիլ 2019 Իրավական

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում  հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: «Դատախազները ներկայացրեցին իրենց վերաքննիչ բողոքն ամբողջությամբ, և ես ներկայացրի իմ վերաքննիչ բողոքի մոտ 40%-ը: Դատախազությունը ներկայացրեց իր բողոքը, իսկ, թե իրավունք ունի այդպիսի բողոք ներկայացնել, թե ոչ, մեր առարկությունները կներկայացնենք վաղը։ Հավանաբար, վաղն էլ դատարանը դրա շուրջ քննարկում կկազմակերպի»,- ասաց Ալումյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր