00:00:00

Մեկ օրում բացահայտվել է 57 հանցագործություն. 10 գողություն, 4 կաշառակերություն, 3 սպանության սպառնալիք

21:50, 04 ապրիլ 2019 Իրավական

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 3-ից 4-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 57 դեպք, այդ թվում՝ 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 10, մարմնական վնասվածք հասցնելու եւ բնակարանային գողության 6-ական, խարդախության 5, թմրամիջոցի հայտնաբերման ու կաշառակերության 4-ական, յուրացման կամ վատնման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ սպանության սպառնալիքի 3-ական, խուլիգանության ու ծեծի 2-ական, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման եւ գույքի անզգուշությամբ վնասման 1-ական դեպք: Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության եւ ապօրինի ծառահատման 2-ական ու անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր