00:00:00

Քաղաքացիները դիմել են նախարարություն՝ ահազանգելով կաշառքի մասին

20:50, 04 ապրիլ 2019 Իրավական

[caption id="attachment_125894" align="alignleft" width="300"] ??????????????????????????????????????????????????????????[/caption] ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է դատախազություն՝ խնդրելով ուսումնասիրել երկու քաղաքացիների դիմումներ, որոնցում ահազանգվում է իրենցից պահանջված կաշառքի մասին: Նախարարությանը հասցեագրված երկու դիմումներն էլ վերաբերում են Գյումրու թիվ 1 սոցիալական աջակցության տարածքային բաժնի տեսուչների կողմից դրսևորած անբարեխիղճ աշխատանքին: Ըստ դիմումատուների՝ տեսուչները քաղաքացիներին նպաստ նշանակելու դիմաց պահանջել են 2 ամսվա նպաստի գումարը: Ընդ որում, դիիմումներից մեկում նշված է նաև տեսուչի անունը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, օրենքով սահմանված կարգով, ընթացք է տալու բոլոր նմանօրինակ ահազանգերին՝ ոլորտում կոռուպցիոն ռիսկերը բացառելու և քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր