00:00:00

Քոչարյանը հիշողության կորուստ ունի՞

16:47, 04 ապրիլ 2019 Իրավական

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի հիշում, որ նախագահ եղած ժամանակահատվածում պարգևատրել է իր խափանման միջոցի գործով բողոքը քննող դատավոր Ռուզաննա Բարսեղյանին: Այս մասին այսօր Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում նշեց  երկրորդ նախագահի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը: Հարցին, թե արդյոք այդ հանգամանքը կարող է դատավորի ինքնաբացարկի հիմք հանդիսանալ, Ալումյանն ասաց. «Ես էլ լսել եմ, որ նա պարգեւատրված է եղել պարոն Քոչարյանի կողմից, պարոն Քոչարյանը այդպիսի բան չհիշեց: Հաստատ գիտեմ, որ դատավորը Ամերիկյան դեսպանատան կողմից էլ է պարգեւատրված եղել, եթե այս ամեն ինչը իրար հետ գումարենք՝ կստացվի, որ երեւի լավ դատավոր է: Եթե Ամերիկյան դեսպանատունն էլ իր հերթն է համարել, որ լավ դատավոր է պարոն Քոչարյանն էլ իր հերթին, միգուցե էլի ուրիշ պարգեւներ էլ ունի՞, դա մեզ միայն ուրախացնում է եւ ինքնաբացարկի հիմք հանդիսանալ չի կարող»: Ալումյանը նշեց, որ նախքան բողոքի քննությանն անցնելը  փորձելու են հասկանալ, թե ինչ եղանակով է բողոքը մակագրվել դատավոր Ռուզաննա Բարսեղյանին: Բացի դա պաշտպանական կողմը միջնորդել է առանց քննության թողնել դատախազության բողոքը. «Մենք միջնորդել ենք, որպեսզի  դատախազների վերաքննիչ բողոքը թողնվի առանց քննության, որովհետեւ օրենքով նախատեսված չէ, որ դատախազները կարող են դատարանի որոշման պատճառաբանական մասը բողոքարկել»,- ասաց Ալումյանը: Նշենք, որ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի կենսագրությունում նշված է, որ նա 2007 թվականին Ռոբերտ Քոչարյանի կողմից պարգեւատրվել է «Մխիթար Գոշի» մեդալով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր