00:00:00

Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով

19:52, 03 ապրիլ 2019 Իրավական

Այսօր «Ելք» դաշինքի անդամների ու «Մանախ» մականունով հայտնի Արթուր Այվազյանի միջև 2017-ի մարտին տեղի ունեցած միջադեպի գործով ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցաքննությունը վկայի կարգավիճակով։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ որոշեց ներկայանալ դատարան, ինչին Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Դա ես եմ որոշո՞ւմ: Ես կարծում եմ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, երբ որ ծանուցվում է դատարանի կողմից, պետք է ներկայանա»։ Նիկոլ Փաշինյանը նաև հաստատեց, որ Մարտի 1-ի գործով հարցաքննվել է։ «Այո, այդ թվում, այս դատարանում», - ասաց վարչապետը: Նշենք, որ դատական նիստը տեղի էր ունենում ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր