00:00:00

Համաներմամբ ազատ արձակված տղամարդը հիվանդանոցում մահացել է. նրան վնասվածքներ հասցրած անձինք ձերբակալվել են

16:02, 03 ապրիլ 2019 Իրավական

Մարտի 30-ին, ժամը 23․45-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում ստացվեց, որ շտապօգնության խումբը Պարոնյան փողոցից մի տղամարդու է տեղափոխել հիվանդանոց։ Նրա մոտ ախտորոշվել էր «ալկոհոլային ինտոկսիկացիա»։ Տղամարդու մարմնին նաեւ վնասվածքներ էին հայտնաբերվել։ Համաներմամբ ազատ արձակված 33-ամյա Կարեն Ավետիսյանը ապրիլի 1-ին գիտակցության չգալով՝ հիվանդանոցում մահացավ։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները տարաբնույթ միջոցառումների արդյունքում պարզեցին, որ մահացած տղամարդը հիվանդանոց տեղափոխվելու օրը վիճել էր Երեւանի բնակիչներ 35-ամյա Վազգեն Գեւորգյանի եւ 33-ամյա Արսեն Օհանյանի հետ։ Նախնական տվյալներով՝ այդ ընթացքում էլ վերջիններս հարվածներ էին հասցրել հիվանդանոց տեղափոխված տղամարդուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Կենտրոնականի ոստիկանները Վազգեն Գեւորգյանին հայտնաբերեցին ապրիլի 1-ին ու կասկածանքով բերման ենթարկեցին բաժին։ Ապրիլի 2-ին հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց նաեւ Արսեն Օհանյանը։ Նրանք եւ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցված քրեական գործը փոխանցվել են տարածքային նախաքննական մարմնին։ Վազգեն Գեւորգյանն ու Արսեն Օհանյանը ձերբակալվել են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր