00:00:00

Դիմակով ու դանակով մտել էր «լահմաջոյանոց»․ ավազակային հարձակում Երեւանում

01:13, 03 ապրիլ 2019 Իրավական

Այսօր՝ ապրիլի 2-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկել Աբովյան քաղաքի Չափիչի փողոցի բնակիչ, 28-ամյա Կորյուն Մխիթարյանին հայտնում է Shamshyan.com-ը։ Նա կասկածվում է, որ երեկ՝ ապրիլի 1-ին, գիշերը ժամը 05:00-ի սահմաններում Երևանի Կորյունի փողոցի 11 հասցեի «Լահմաջո» կոչվող արագ սննդի կետում դիմակավորված, դանակի սպառնալիքով կատարել է ավազակային հարձակում: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր