00:00:00

ՀՔԾ-ն հաստատեց փաստաբանին ձերբակալելու մասին որոշումը

21:37, 02 ապրիլ 2019 Իրավական

Դատավոր Գագիկ Հեբոյանին վերաբերող օրերս հայտնի դարձած կոռուպցիոն գործի շրջանակներում փաստաբանին ձերբակալելու մասին որոշումը ՀՔԾ-ն հաստատեց: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանից: Նրա խոսքով՝ այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում: Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ փաստաբանի օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ կաշառքի գումարը հանցակից փաստաբանի միջոցով փոխանցվել էր դատավորին, որից անմիջապես հետո այն հայտնաբերվել էր վերջինիս մոտ եւ վերցվել։ Ավելի ուշ «Փաստինֆո»-ն տեղեկացել էր, որ քննիչը նաեւ փաստաբանին ձերբակալելու որոշում էր կայացրել։ Ձերբակալման կատարումը հանձնարարվել էր ոստիկանությանը։

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր