00:00:00

Սյունիքում խոշոր չափի թմրանյութերի մաքսանենգությանը դեպք է բացահայտվել. Թմրանյութը թաքցրել էր զուգագուլպաների արանքում

15:42, 02 ապրիլ 2019 Իրավական

Ոստիկանության աշխատակիցները մարտի 30-ին, ստացված օպերատիվ տվալներն իրացնելով ու համագործակցելով ՌԴ սահմանապահ զորքերի Մեղրու զորամասի ծառայողների հետ, Սյունիքի մարզում գտնվող X հսկիչ անցագրային կետում ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ, ինչի արդյունքում բացահայտել են մաքսանենգության հերթական դեպքը։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկաններն ու սահմանապահ զորքերի ծառայողները պարզել են, որ Կապանի բնակիչ Էդիկ Պ.-ն առանց իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց պահելու, փոխադրելու եւ մաքսանենգություն կատարելու դիտավորությամբ խախտելով տեղափոխման համար սահմանված կանոնները՝ այդ թվում՝ արգելքներն ու սահմանափակումները, զուգագուլպաների արանքում տեղավորելու եղանակով պահել, փոխադրել եւ Հայաստանի պետական սահմանով ապօրինի տեղափոխել է անհայտ անձից ապօրինի ձեռք բերած առանձնապես խոշոր չափերով 27 գրամ ընդհանուր քաշով «Պրիգաբալին» տեսակի 150մլ. թվով 240 հաբ եւ «Տրամադոլ» տեսակի 200մլ. թվով 10 հաբ։ Աղբյուրի տեղեկություններով՝ փաստի առթիվ նույն օրը ՀՀ քր. օր-ի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի եւ 268 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Էդիկ Պ.-ն ձերբակալվել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր