00:00:00

ՀՀ ոստիկանությունը երեք օրում բացահայտել է հանցագործության 104 դեպք

01:47, 02 ապրիլ 2019 Իրավական

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 29-ից ապրիլի 1-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 104 դեպք, այդ թվում՝ 14-ը՝ նախկինում կատարված։ Բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 26, անձնական ունեցվածքի գողության 19, խարդախության 13, ծեծի 11, թմրամիջոցի հայտնաբերման 4, սպանության սպառնալիքի 3, խուլիգանության և կաշառակերության 2-ական, ավազակային հարձակման, կողոպուտի, յուրացման կամ վատնման, բնակարանային գողության, մաքսանենգության, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ապօրինի ծառահատման և փորձագետի կողմից կեղծ եզրակացություն տալու 1-ական դեպք: Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 5-ը։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 12, մարմնական վնասվածք հասցնելու և բնակարանային գողության 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար, ինչի հետևանքով 57 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր