00:00:00

47–ամյա տղամարդը ինքնասպա՞ն է եղել. մանրամասներ՝ Արարատի մարզում կատարված դեպքից

17:46, 01 ապրիլ 2019 Իրավական

NEWS.am–ի տեղեկություններով՝  մարտի 31–ին Արարատի մարզում հրազենային վնասվածքից մահացած 47-ամյա Արթուր Ավագյանը հաշվառված է եղել նյարդա–հոգեբուժական կենտրոնում։ Նախնական վարկածով՝ տղամարդն ինքնասպան է եղել։ ՀՀ քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնեցին, որ դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 110–րդ հոդվածի 1–ին մասի հատկանիշներով(ինքնասպանության հասցնելը)։ Ավելի վաղ shamshyan.com–ը հայտնել էր, որ մարտի 31–ին ժամը 20։30-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքին հարակից «Սիս» ավազահանքերի մոտ գտնվող լճակի ափին տղամարդու դի կա։ Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերել են 47-ամյա Արթուր Ավագյանի դին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Ա. Ավագյանն իր ընկերների հետ այցելել է նշված վայր՝ ձուկ բռնելու, որից հետո, ընկերների պատմելով, ինքն առանձնացել է ու որոշ ժամանակ անց լսվել է կրակոցի ձայն, որից հետո հայտնաբերել են նրան՝ մահացած, և հրացանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր