00:00:00

«Ագբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկից» 2 մլն դրամ գողացել էր ցանցային ադմինիստրատորը․ ոստիկանության բացահայտումը

13:20, 01 ապրիլ 2019 Իրավական

Երեկ՝ մարտի 30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները գլխավորությամբ և քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզել են 2018 թվականի դեկտեմբերի 6-ին Արտաշատ քաղաքի «Ագբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղից առանձնապես խոշոր չափի գումար գողացողի ինքնությունը․ հայտնում է Shamshyan.com-ը։ Նշված գողությունը կատարելու կասկածանքով Արտաշատի ոստիկանություն է բերման ենթարկվել Արտաշատ քաղաքի բնակիչ 28-ամյա Արսեն Աղաջանովը, որը նշված ժամանակահատվածում աշխատել է «Ագբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի» Արտաշատի մասնաճյուղում՝ որպես ցանցային ադմինիստրատոր։ Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 177 հոդվածի 2-դ մասի 2-րդ կետի հատկանիշներով, որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Ըստ աղբյուրի՝ գողացված գումարը կազմում է 2 մլն դրամ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր