00:00:00

Հիվանդասենյակում՝ 4 տարբեր պայուսակներից 4 դրամապանակ էր գողացել․ ոստիկանների բացահայտումը

00:25, 31 մարտ 2019 Իրավական

Մարտի 29-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներն իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով, Այգեստան փողոցից բերման են ենթարկել 35-ամյա Վիգեն Մ․-ին։ Նա խոստովանական բացատրություն է տվել, որ մարտի 27-ին, ժամը 18.00-ին, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, բժշկական կենտրոններից մեկի հիվանդասենյակում, 4 տարբեր պայուսակներից գողացել է 4 դրամապանակ: Գողոնն առգրավվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին հայտանաբերելու ուղղությամբ: Պատճառված վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր