00:00:00

Շիրակի մարզում տեղի ունեցած դանակահարության մասնակիցներից մեկը հայտնաբերվել է

16:42, 29 մարտ 2019 Իրավական

Նախօրեին Շիրակի մարզում տեղի ունեցած դանակահարության մասնակիցներից մեկը հայտնաբերվել է, ձեռնարկվում են համապատասխան օպերատիվ միջոցառումներ մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ։ Այս մասին տեղեկացանք ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապի և լրատվության վարչությունից։ Նախօրեին՝մարտի  28-ին  ժամը 15։50-ի սահմաններում դանակահրություն էր  տեղի ունեցել  Շիրակի մարզում, որի հետևանքով Արթիկի բժշկակն կենտրոն էր տեղափոխվել   աջ ոտքի հատվածում դանակի հարվածներ ստացած  Գեղանիստ գյուղի բնակիչը։ Պարզ էր դարձել, որ տղամարդը նույն օրը վիճաբանություն է ունեցել Վանաձոր քաղաքի 2 բնկաիչների հետ, ինչից հետո տեղի է ունեցել դանակահարությունը։ Դեպքի առթիվ   նյութեր են նախապատրաստվում ոստիկանության Արթիկի բաժնում։ Կատարվում է հետաքննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր