00:00:00

Գլխավոր դատախազը դատավոր Գագիկ Հեբոյանին ազատությունից զրկելու հարցով դիմել է ԲԴԽ–ին

16:29, 29 մարտ 2019 Իրավական

ՀՀ գլխավոր դատախազը երկու միջնորդություն է ներկայացրել բարձրագույն դատական խորհրդին՝ Կատայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն եւ դատավորին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ: Այս մասին տեղեկացրեց  դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը: Նախօրեին ԱԱԾն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել դատավորի կողմից իր լիազորությունների շրջանակներում անձի օգտին որոշակի գործողություններ կատարելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու մասին, եւ որ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների վերահսկողության ներքո կաշառքի գումարը հանցակից փաստաբանի միջոցով փոխանցվել է դատավորին, որից անմիջապես հետո ստացված գումարը վերջինիս մոտ հայտնաբերվել եւ վերցվել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր