00:00:00

Ճամբարակի անտառտնտեսության տնօրենը 3․5 մլն դրամի յուրացում է կատարել. Ոստիկանություն (տեսանյութ)

20:55, 28 մարտ 2019 Իրավական

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, Ճամբարակի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ, առանձնապես խոշոր չափերի յուրացման կամ վատնման առերևույթ հանցագործության նոր դեպք են արձանագրել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ ՀՀ բնապահպանության նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության Ճամբարակի անտառտնտեսության տնօրենը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, չարաշահելով պաշտոնեական դիրքը, 2015 թվականի հուլիսին նույն անտառտնտեսության մասնաճուղում աշխատանքի է հրամանագրել երկու քաղաքացու: Նրանցից մեկը 2016 թվականի սեպտեմբերից մինչև 2018-ի հունիս ամիսը, մյուսը` 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի փետրվար, փաստացի չեն հաճախել աշխատանքի, իսկ նրանց անվամբ դուրս գրված, առանձնապես խոշոր չափերի ընդհանուր մոտ 3.500.000 դրամ աշխատավարձերի գումարը յուրացվել է: Յուրացման կամ վատնման փաստով հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: https://www.youtube.com/watch?v=yW39YMm5ggs

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր