00:00:00

Ամեն ինչ նորմալ է․ Սուրեն Փահլևանյան

21:35, 28 մարտ 2019 Իրավական

«Ես ինձ լավ եմ զգում, ամեն ինչ նորմալ է»։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց դերասան Սուրեն Փահլեւանյանը։ Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ գիշերը ժամը 02։50-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայի թիվ 18 շենքի մոտ բախվել են Երևանի բնակիչներ՝ 33-ամյա Կարեն Շահվերդյանի վարած Mercedes մակնիշի 35 TV 232 համարանիշի, 34-ամյա Սուրեն Փահլևանյանի վարած Toyota մակինիշի 36 AF 737 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի տեղեկություններով Mercedes-ի ուղևոր Երևանի բնակիչ 30-ամյա Սոնա Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Կ․ Շահվերդյանը, ով Mercedes-ով բախվել է Ս․ Փահլևանյանին պատկանող, կայանված վիճակում գտնվող Toyota-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր