00:00:00

Դպրոցի պահակը համագյուղացուց պահանջել է խոշոր գումար՝ սպառնալով առեւանգել նրա երեխաներին․ շորթման փորձ Նորաշենում

02:53, 28 մարտ 2019 Իրավական

ԱԱԾ  քննչական դեպարտամենտում ՀՀ քր օր-ի 182 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ Արարատի մարզի Նորաշեն գյուղի դպրոցի պահակ, 55-ամյա Երեմ Գալստյանի նկատմամբ․ հայտնում է Shamshyan.com-ը։ Այս տարվա փետրվարին Ե. Գալստյանը նամակով փորձել է համագյուղացի 42-ամյա Վաղինակ Ղազարյանից շորթել 50 հազար դոլար: Նամակում գրել է, որ այդ գումարը թողնի իր մատնանշած վայրում, հակառակ դեպքում՝ սպառնացել է առևանգել նրա երեխաներին, ապա պայթեցնել նրա տունը: ԱԱԾ ծառայողները հայտնաբերել են Ե. Գալստյանին․ նա ձերբակալվել է։ Ըստ աղբյուրի՝ Վ. Ղազարյանը «ԱՎԱ-ԵՎԱ» ՍՊԸ-ի տնօրենն է, ունի մի քանի բեռանատար եւ միրգ է արտահանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր