00:00:00

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները մեկ օրում բացահայտել են հանցագործության 56 դեպք

02:21, 28 մարտ 2019 Իրավական

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 26-ից 27-ը ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք։ Բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 10, սպանության սպառնալիքի 8, մարմնական վնասվածք հասցնելու 7, խարդախության 6, թմրամիջոցի հայտնաբերման 4, ծեծի 3, ավազակային հարձակման, յուրացման կամ վատնման, շորթման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փաստաթղթի կեղծիքի 2-ական, անձի առևանգման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, կաշառակերության, թմրամիջոցի մաքսանենգության, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու կամ անցկացնելու, թմրանյութի իրացման, ինքնիրավչության ու պետական սահմանն ապօրինի հատելու 1-ական դեպք: Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 6, բնակարանային գողության ու խարդախության 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր