00:00:00

Կիսաքանադ մատուռում դանակի սպառնալիքով հափշտակել է ոսկյա շղթան

21:56, 27 մարտ 2019 Իրավական

Մարտի 26-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Մարտունու բաժնում 21-ամյա մի երիտասարդից հաղորդում է ստացվել, որ մարտի 5-ին, ժամը 18.30-ի սահմաններում, իրեն է զանգահարել 1995 թ. ծնված Էդգար Ս.-ն եւ կանչել Գեղհովիտ գյուղի մշակույթի տան մոտ: Ոստիկանությունից  հայտնում են, որ այնտեղ նրանք հանդիպել են եւ զրուցելով գնացել Գեղհովիտ գյուղի գերեզմանատան մոտ գտնվող կիսաքանդ մատուռ, որտեղ Էդգար Ս.-ն խնդրել է իրեն տալ պարանոցի ոսկյա շղթան, սակայն վերջինս մերժել է նրան, ինչից հետո Էդգար Ս.-ն վերարկուի գրպանից հանել է դանակ եւ իր կյանքին վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով հափշտակել է պարանոցի 29 գ քաշով շուրջ 450.000 դրամ արժողությամբ ոսկյա շղթան ու հեռացել: Երիտասարդը նախկինում ոստիկանություն չի հայտնել: Էդգար Ս.-ն բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր