00:00:00

Մեղրիի գնդում տեղի ունեցած միջադեպով երկու քրգործ է հարուցվել

17:47, 27 մարտ 2019 Իրավական

Մեղրիում տեղակայված Զինված ուժերի զորամասերից մեկում գրանցված միջադեպով երկու քրեական գործ է հարուցվել։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում նշեց  Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Քրեական գործեր են հարուցվել ՀՀ ՔՕ-ի 364-րդ հոդվածի 2-րդ մասով ( Զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց զինծառայողի հրաժարվելը, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ և կատարվել է մի խումբ անձանց կողմից, պատժվում է կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով) և ՀՀ ՔՕ-ի՝ 375-րդ հոդվածի 1-ին մասով», - ասաց Արևիկ Խաչատրյանը։ Հիշեցնենք, որ օրերս Մեղրիում տեղակայված զորամասերից մեկի զինծառայողներն ինքնակամ լքել էին զորամասը՝ բողոքելով իրենց ծառայակիցներից մեկին այլ զորամաս տեղափոխելու որոշման դեմ։ Գնդի սպաների խոսքով՝ մասսայական այս ակցիան կազմակերպելու մեջ կասկածվող զինծառայողները պարբերաբար աչքի են ընկել ոչ կանոնադրային պահվածքով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր