00:00:00

Սահմանապահները կանխել են Հայաստանի տարածք թմրանյութերի անցկացման փորձը

17:28, 26 մարտ 2019 Իրավական

Անցած հանգստյան օրերին Ագարակի սահմանային անցակետում ծառայության ընթացքում Հայաստանի սահմանը հատող տրանսպորտային միջոցներին և անձանց ստուգելիս Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահները կանխել են երկրի տարածք թմրանյութերի անօրինական անցկացման երկու փորձ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչությունից: Առաջին դեպքում ծառայողական շունը հայտնաբերել է արգելված նյութեր տրանսպորտային միջոցի սրահում, երկրորդ դեպքում՝ տաբատի վրա հատուկ կարված գրպանում: Երկու դեպքում էլ թմրանյութերը Հայաստանի տարածք փորձել են անցկացնել Իրանի քաղաքացիներ, որոնք ցանկանում էին իրենց արձակուրդներն անցկացնել Հայաստանում՝ կապված Նովրուզի հետ: Ձեռք բերված բոլոր նյութերը ուղարկվել են փորձաքննության: Ներկայում Հայաստանի համապատասխան մարմինները անցկացնում են համալիր միջոցառումներ դեպքերի մանրամասները պարզելու համար՝ պատասխանատվության կանչելու մեղավորներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր