00:00:00

29-ամյա կալանավորը երկու անգամ փորձել է ինքնասպանություն գործել

17:06, 26 մարտ 2019 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 25-ին, ինքնասպանության փորձ է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վանաձորի բանտի աշխատակիցները կանխել են կալանավորված 28-ամյա Գոռ Մանուչարյանի ինքնասպանության փորձը։ Աշխատակիցները նկատել են, որ թիվ 1 կարանտինային խցում Գ. Մանուչարյանը, պարանը գցելով պարանոցին, փորձել է կախվել։ Բարեբախտաբար, բանտի աշխատակիցները ճիշտ կողմնորոշվել ու փրկել են նրա կյանքը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Մանուչարյանը մարտի 22-ին նույնպես փորձել է ինքնասպան լինել, որը դարձյալ կանխվել է բանտի աշխատակիցների կողմից։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Մանուչարյանը մեղադրվում է ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի, 178 հոդվածի կետի և 324 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Նրա նկատմամբ կալանքի սկիզբ է համարվում 2018 թվականի մարտի 18-ը։ Փաստի առթիվ Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 28463aaf808ab84583b355cf90ee96636e0d5dec08fb657f169135fb55509611

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր