00:00:00

Երեք օրում գրանցվել է 37 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 47 մարդ

03:13, 26 մարտ 2019 Իրավական

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 22-ից 25-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 147 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 32, մարմնական վնասվածք հասցնելու 26, խարդախության 18, թմրամիջոցի հայտնաբերման 9, սպանության սպառնալիքի ու ծեծի 8-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 7, անձի առեւանգման, զենք-զինամթերքի առգրավման եւ խուլիգանության 4-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման ու ինքնիրավչության 3-ական, կողոպուտի, բնակարանային գողության եւ յուրացման կամ վատնման 2-ական, սպանության փորձի, համակարգչային հանցագործության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ինքնիրավչության, փաստաթղթի կեղծիքի, խուլիգանության հատկանիշներ պարունակող վեճի, թմրամիջոցի մաքսանենգության ու սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու 1-ական դեպք: Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 7 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 12 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 13, բնակարանային գողության 5, մարմնական վնասվածք հասցնելու եւ ապօրինի ծառահատման 3-ական, գույքի դիտավորությամբ վնասման, ավտոմեքենա փախցնելու ու խարդախության 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 37 պատահար, ինչի հետեւանքով 3 մարդ զոհվել է, 47-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր