00:00:00

Ոստիկանությունը հայտնաբերել և բերման է ենթարկել ավտոլվացման կետից ավտոմեքենա փախցրած անձին

23:11, 23 մարտ 2019 Իրավական

Ոստիկանության կենտրոնական բաժնում մարտի 5-ին, ժամը 23.05-ին  մի քաղաքացուհուց հաղորդում էր ստացվել, որ ժամը 16.00-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում ոմն Արայիկ Կորի փողոցում գործող ավտոլվացման կետից փախցրել է իր «Հոնա Էլիսոն» մակնիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մարտի 6-ին, ժամը 01.10-ին, ավտոմեքենան սարքին վիճակում հայտնաբերվել էր Կորի փողոցի 16 հասցեի ավտոլվացման կետի մոտ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արայիկը 2001 թ. ծնված Արա Բ.-ն է, որը մարտի 22-ին, ժամը 15.10-ին, Եր.Քոչարի փողոցի 9/5 հասցեի մոտից բերման է ենթարկել բաժին և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է նախաքննություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր