00:00:00

Ոստիկանները պարզել են, որ հաշվապահությունից փող գողացողը ընկերության պահակն էր

21:21, 23 մարտ 2019 Իրավական

Մարտի 22-ին, ժամը 09.50-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Եղվարդի խճուղու 2-րդ փակուղում գործող սննդի մանրամեծածախ առեւտրով զբաղվող ընկերությունից գողություն է կատարվել: Դեպքի վայր մեկնած ոստիկաններին տուժողը հաղորդում է տվել, որ մարտի 21-ի ժամը 17.30-ից մարտի 22-ի ժամը 08.10-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ եղանակով պատուհանը բացելու միջոցով մտել են ընկերության հաշվապահություն եւ պահարանի վերեւի դարակում եղած 456.000 դրամից գողացել 170.000 դրամը, որն առանձնացված է եղել ըկերության աշխատակցուհիներից մեկի աշխատավարձը վճարելու համար: Նույն օրը, ժամը 17-ին, բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Նոր-Գեղի գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել ընկերության պահակ 23-ամյա Գոռ Բ․-ին, որը խոստովանել է, որ նշված գողությունն ինքն է կատարել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ եւ ուղարկվել Նաիրիի քննչական բաժին: Քննությունը շարունակվում է։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր