00:00:00

Արտակ Զեյնալյանի հասցեին սպանության սպառնալիքներ են տվել. կասկածյալի անձը հայտնի է

18:51, 23 մարտ 2019 Իրավական

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին սպանության սպառնալիքներ տալու փաստով։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, մարտի 19-ին արդարադատության նախարար Ա. Զեյնալյանին լրագրողների հետ ճեպազրույցի շրջանակում, ի թիվս այլ հարցերի, ուղղվել են հարցեր նաեւ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածանքով ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի Էյվին Արիֆ Օղլու Իբրահիմովի մասին եւ դրա վերաբերյալ արդարադատության նախարարը պատասխաններ է տվել։ Այդ ամենից հետո Ա. Զեյնալյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հարցազրույցը, որից հետո նախարարին մեկնաբանություններ է ուղարկել Տավուշի մարզի բնակիչ 35-ամյա Խորեն Ա.-ն, ով իր մեկնաբանություններով սպանության սպառնալիքներ է տվել նախարարին եւ որպես իշխանության ներկայացուցչի՝ սպառնացել է նախարարի նկատմամբ բռնություն գործադրել՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։ Երեկ մինչեւ կեսօր Նոյեմբերյանի ոստիկանները որոնում էին Խորեն Ա.-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր