00:00:00

Քոչարյանին ուղղված Շիրխանյանի նամակը դատախազի կողմից ուղարկվել է ԱԱԾ եւ ՀՔԾ. Վանեցյան

19:40, 22 մարտ 2019 Իրավական

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված պաշտպանության նախկին փոխնախարար, զինված խմբի գործով մեղադրյալ Վահան Շիրխանյանի նամակը Գլխավոր դատախազի կողմից ուղարկվել է ԱԱԾ եւ ՀՔԾ: Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղեկացրեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Իրականացվում են ստուգողական միջոցառումներ։ Եթե կլինեն հիմնավորվող փաստեր, կտրվի ընթացք»,- ասաց Վանեցյանը։ Իր հերթին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանին լավ է ճանաչել եւ նամակում նշված, մասնավորապես, Մեղրիի հետ կապված հարցը ազգային անվտանգության խնդիր է, որը պարզելու կարիք կա։ «Եթե իմ օգնության կարիքը լինի, ես պատրաստ եմ օգնել»,- նշեց Քոչարյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր