00:00:00

Արտակարգ դեպք Լոռու մարզի զինկոմիսարիատում. 31-ամյա քաղաքացին հայհոյել ու կոտրել է գույքը

19:30, 22 մարտ 2019 Իրավական

Լոռու մարզում, մարտի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 16։30-ի սահմաններում Լոռու մարզի զինկոմիսարիատից ահազանգ է ստացվել Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին, որ մի քաղաքացի ոչ սթափ վիճակում զինկոմիսարիատում անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում աշխատակիցների նկատմամբ՝ տալով վիրավորական արտահայտություններ, սեռական բնույթի հայհոյանքներ, և կոտրել է զինկոմիսարիատի գույքը։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, զինկոմիսարիատ են մեկնել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը, որը պարզել է, որ այդ քաղաքացին Դիլիջան քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Վահե Ս.-ն է, ով 20 րոպեից ավելի իր վարքագծով կոպիտ կերպով խախտել է զինկոմիսարիատի բնականոն աշխատանքը։ Աղբյուրի տեղեկություններով՝ Վահե Ս.-ն նախկինում դատապարտված է եղել և ոստիկանության Բազումի բաժնի հետաքննչական բաժանմունքում բացատրություն տալուց հետո բաց է թողնվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր