00:00:00

«Աստրախանցի Հայկոն» ազատ է արձակվել. Ոստիկանությունը նրա մոտ ատրճանակ էր գտել

18:10, 22 մարտ 2019 Իրավական

Հայկ Սարգսյանը (Աստրախանցի Հայկո-խմբ) ազատ է արձակվել, քանի որ կալանավորման համար բավարար հիմքեր չեն եղել։ NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։ Նշենք, որ Հայկ Սարգսյան նույն ինքը, այսպես կոչված, «օրենքով գող» Աստրախանցի Հայկոն է, ով ձերբակալվել էր մարտի 18–ին՝ ապօրինի զենք–զինամթերք պահելու կասկածանքով։ Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, մարտի 18-ին, ժամը 18։30-ի սահմաններում, զենք եւ զինամթերք պահելու կասկածանքով, Ծիծեռնակաբերդի խճուղուց ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 36-ամյա Հայկ Սարգսյանին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր