00:00:00

Դատախազությունն անօրինականություն է թույլ տվել․ «Իսոն» հացադուլ հայտարարելու մասին (տեսանյութ)

02:33, 22 մարտ 2019 Իրավական

Քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության համար 25 տարվա ազատազրկման դատապարտված Իսրայել Սարգսյանը՝ «Իսոն», հացադուլ է հայտարարել։ Այս մասին այսօր Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց ամբաստանյալը։ «Հացադուլիս պատճառը դատախազության անօրինականությունն է. արդար քննություն չի կատարվել, ճիշտ դատավճիռ չի կայացվել»,- հայտարարեց Իսրայել Սարգսյանը։ Դատարանն ամբաստանյալին հորդորեց դադարեցնել հացադուլը՝ հիշեցնելով, որ ներկայումս գործը քննվում է Վերաքննիչում, ինչը նշանակում է՝ առաջին ատյանի դատավճիռն օրինական ուժի մեջ չի մտել, հետեւաբար հացադուլ հայտարարելու հիմքեր չկան։ Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 27-ին Երեւանի Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել եւ սպանել էին 41-ամյա Արթուր Սաֆարյանին՝ քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբորը: Ոստիկանները գործով կալանավորել են Իսրայել Սարգսյանին, որը Գոռ Վարդանյանի գլխավորած «Դուքենդո» ֆեդերացիայի անդամներից է: Նախաքննությամբ պարզվել էր, որ Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը, իսկ կատարելուց հետո Մովսեսին սպանել է, դին տեղափոխել է Քանաքեռավանի դաշտ եւ նետել կոյուղու դիտահորը: Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (սպանություն) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Իսրայել Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ https://www.youtube.com/watch?v=DxnKMqK4qF0

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր