00:00:00

Իրավապահները՝ Շիրխանյանի նամակի հետքերով․ Քոչարյանին նոր մեղադրանք կառաջադրվի՞

20:35, 21 մարտ 2019 Իրավական

Հասարակական ու քաղաքական շրջանակներում լայնորեն քննարկվում է ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բաց նամակն ուղղված Ռոբերտ Քոչարյանին։ Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Քոչարյանին, ով այս ընթացքում զբաղված է ընթերցանությամբ եւ մարզվելով (Այս մասին Քոչարյանն ինքն է ասել վերջին հարցազրույցում․ խմբ) Շիրխանյանը մեղադրել է բազմաթիվ հանցագործուններում, որոնք ոչ միայն պատմական նյութի աղբյուր կարող են դառնալ, այլ նաեւ առաջ քաշված կետերով պետք է անհապաղ զբաղվեն իրավապահ մարմինները։ Ծանրագույն մեղադրանքները, որոնք վերագրվում են Քոչարյանին բացահայտվելու պարագայում կարող են լույս սփռել բազմաթիվ հանցագործությունների վրա, որոնք նորանկախ Հայաստանի նախկին իշխանությունները բացահայտելու քաղաքական կամք այդպես էլ չունեցան։ «Հիմա դու ասում ես, որ վերադառնում ես քաղաքականություն։ Գալիս ես Մեղրին թուրքերին հանձնելո՞ւ, ազատագրված հողերը նախկին շեֆերիդ հանձնելո՞ւ, Թիֆլիսում հայտարարելու, որ Հայաստանը Ջավախքում ոչ մի խնդիր չունի՞, թե՞ թալանդ շարունակելու։ Իսկ ո՞վ է քեզ սպասում։ Դու այդպես էլ չհասկացար, որ հայաստանցիները քեզ ատում են, Սփյուռքը՝ նույնպես։ Մի՞թե 10 տարում ոչ մի անգամ չզգացիր, որ դու քո տեղում չես, որ դու ծիծաղելի ես նախագահի դերում»։ Ծավալուն բաց նամակը եզրափակում է Շիրխանյանը, խորհուրդ տալով Քոչարյանին ներողություն խնդրել արածների համար։ Վահան Շիրխանյանի բաց նամակը ըստ էության նորություն չէր։ Դրանում բարձրացված հարցերը եթե ոչ հրապարակավ, ապա բազմաթիվ անգամներ են քննարկվել հայաստանյան քաղաքական կուլիսներում, փողոցներում, բակերում եւ առանձին բնակարաններում։ Հիմա տրամաբանական հարցի մասին։ Իսկ ո՞վ է սպասում Ռոբերտ Քոչարյանին։ Այս հարցի պատասխանը լավագույնս կարող են տալ ՀՀ քաղաքացիները։ Խոսքը չի վերաբերվում այն ֆեյքային բանակի մասին, որը ինչ-ինչ ակնկալիքների համար համախմբվել է Քոչարյանի շուրջը։ Խոսքը գիտակից հայ հասարակության մասին է, ով հստակ պատկերացում ունի թե ինչ է տեղի ունեցել տարիներ առաջ, ովքեր են թալանել ու հարստացել իր հաշվին, ովքեր են պատրաստ եղել հողեր հանձնելու եւ ներկայումս զբաղված են «իշխանությունները հողեր են հանձնում» կեղծ օրակարգը ձեւավորելով։ Սակայն ակնհայտ է, որ Քոչարյանի եւ քաղաքական լուսացնքում հայտնվածների գնացքը վաղուց մեկնել է։ Այս մասին հայտարարեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ։ «Այն, որ փորձում են ասել, որ երկրում ինչ-որ… Գրում են, որ երկիրն անկայունության շրջանում է, տուրբուլենտության… էլի սկսվում է ցիկլը՝ թեժ գարուն, թեժ ամառ, թեժ աշուն, հեսա տեսեք ինչ է լինելու: Ոչ մի բան էլ չի լինելու: Մարդիկ կան, որ պետք է հասկանան, որ իրենց գնացքը վաղուց գնացել է, և եթե հետեւից փորձեն ֆերարիով էլ հասնել, իրենց գնացքին չեն կարող հասնել: Իրենց էջը փակված է: Եւ իրենք մի ճանապարհ ունեն՝ կանգնեն ժողովրդի առաջ և ապաշխարհեն, և ժողովրդից ներում հայցեն: Իրենք ուրիշ անելիք Հայաստանի Հանրապետությունում՝ չունեն: Չնայած ասում եմ, իրենց բոլոր ցանկությունները՝ վարել քաղաքական, հասարակական կյանք, մենք երաշխավորելու ենք»: Հավելենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նամակը: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր