00:00:00

Կանգ առե՛ք, պարոնա՛յք. իշխանությունը ջնջում է Սեֆիլյանի անունը Արցախյան պատերազմի պատմության էջերից

17:23, 18 մարտ 2018 Բլոգ

Ազգագրագետ, հրապարակախոս Հրանուշ Խառատյանն անդրադարձել է Արցախյան ազատամարտի մասնակից Ժիրայր Սեֆիլյանի անունը դպրոցական դասագրքերից հանելուն։ Այս մասին ուրբաթ տեղի ունեցած դատական նիստին հայտարարել էր Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը։ Ֆեյսբուքի իր էջում Հրանուշ Խառատյանը գրել է․ «Կանգ առե՛ք, պարոնա՛յք, մենք չենք կարող շարունակել բարոյապես և ֆիզիկապես ոչնչացնել մեր հերոսներին: Տիգրան Հայրապետյանը նաև ասաց, որ իշխանությունն ամեն կերպ փորձել է ջնջել Սեֆիլյանի անունը Արցախյան պատերազմի պատմության էջերից․ «Մեղադրական եզրակացությունում գրված է, որ Լիբանանի քաղաքացին եկել է Հայաստան հեղափոխություն անելու։ Պետք է հիշեցնեմ՝ մի ժամանակ Սեֆիլյանի անունը գրված էր դպրոցական գրքերում՝ որպես հերոս։ Վերջին երկու տարում հանվել է ինչ-որ մեկի թեթև ձեռքով։ Ինչո՞ւ։ Որովհետև Սեֆիլյանը անցանկալի անձ է իշխանության համար, նա չի ենթարկվում իշխանության խաղի կանոններին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր