00:00:00

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա Դավիթ Սանասարյանի նկատմամբ վարույթ է հարուցվել

17:49, 12 մարտ 2019 Հասարակություն

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը վարույթ է հարուցել Պետական վերահսկեղության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի նկատմամբ: Տարածված հաղորդագրության մեջ ասվում է. «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 26-ի որոշմամբ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա հարուցվել է վարույթ՝ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնի («իր գործունեությամբ նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը») առերևույթ խախտման հատկանիշներով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր