00:00:00

Առանց իշխանության յոթ օրերը Սերժ Սարգսյանի համար կարող են իսկապես լինել մղձավանջային. «Ժամանակ»

13:30, 17 մարտ 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլին վարչապետի խնդրի հանգուցալուծմանն ընդառաջ՝ ներքաղաքական թեմատիկայում հաճախակի շոշափվող հանգամանքներից է ապրիլի 9-ից 17-ն ընկած ժամանակահատվածը, երբ Սերժ Սարգսյանը դե յուրե չի լինելու իշխանության մեջ: Ավելի ու ավելի հաճախ են հնչում հայտարարություններ, թե պետք է օգտագործել այդ յոթ օրը իշխանափոխություն անելու համար: Դրա մասին, օրինակ, խոսում է Հայաստանի փրկության ճակատը: Նաեւ փորձագիտական դաշտում է հաճախ դիտարկվում այդ հանգամանքը՝ յոթ օր առանց Սերժ Սարգսյանի: Յոթ օրերի շուրջ ստեղծվում է յուրօրինակ մի ճակատագրապաշտական մթնոլորտ, որը թերեւս բացարձակապես արհեստական մթնոլորտ է, ինչը վկայում է Հայաստանում առկա քաղաքական եւ անգամ քաղաքագիտական անհամարժեքության չափազանց խորը աստիճանը:

Յոթ օրը Սերժ Սարգսյանի համար կարող է գուցե լինել ճակատագրական, սակայն ոչ իշխող համակարգի համար: Յոթ օրերի ընթացքում Սերժ Սարգսյանին կարող է հաղթել միայն իշխանությունը, իշխող մեծամասնությունը կամ համակարգը: Իսկ համակարգը Սերժ Սարգսյանին հաղթելու որոշում կկայացնի մի դեպքում, եթե դիտարկի, որ Սարգսյանն այլեւս ունակ չէ ապահովել իր կարիքներն ու երաշխավորել սեփականության անվտանգությունը ու ֆիզիկական անձեռնմխելիությունը, եւ կարիք կա նրան փոխարինելու նոր երաշխավորով: Եթե լինի այդ անհրաժեշտությունը, ապա առանց իշխանության յոթ օրերը Սերժ Սարգսյանի համար կարող են իսկապես լինել մղձավանջային: Բայց դա կնշանակի ոչ թե համակարգի թուլացում, այլ հակառակը՝ համակարգը «կզոհաբերի» Սարգսյանին ավելի ամրանալու համար: Ընդ որում, տվյալ պարագայում «զոհաբերությունն» էլ թերեւս խիստ պայմանական է, քանի որ Սարգսյանին կհեռացնեն երաշխիքներով:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր