00:00:00

Ուժային կառույցները «հագել են». «Փաստ»

13:22, 17 մարտ 2018 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն բավականին ժամանակ է Հայաստանի ուժային կառույցներից ՀՀ հատուկ քննչական ծառայությունը (պետ՝ Վահրամ Շահինյան), ՀՀ քննչական կոմիտեն (նախագահ` Աղվան Հովսեփյան), մասամբ էլ՝ գլխավոր դատախազությունը (Արթուր Դավթյան) եւ ՀՀ ոստիկանությունը (Վլադիմիր Գասպարյան) միմյանց դեմ «քրտնաջան» աշխատանքներ են տանում, գործեր սարքում: Ոստիկանությունը հիմնականում նախահարձակ չի լինում, նրա գլխին փորձում են գործեր «սարքել» վերոհիշյալ կառույցները: Բազմաթիվ օրինակներ կան, բայց՝ չծանրանանք: Վերջին դեպքը ծեծված քաղաքացուն ոստիկանների կողմից դարձյալ ծեծի ենթարկելու գործն է: Օրերս ՀՔԾ–ն այսպիսի հայտարարություն տարածեց.

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերեւույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 1–ին մասով եւ 309–րդ հոդվածի 2–րդ մասով:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրյալ, ՀՀ ԱՆ Հրազդան քրեակատարողական հիմնարկի կալանավոր Է. Ա.–ի հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, որ 01.01.2018 թ.–ին Հրազդան քաղաքում անծանոթ անձինք ծեծի են ենթարկել իրեն ու քրոջը: Նույն օրը ոստիկանության աշխատակիցներն իրենց բերման են ենթարկել ոստիկանության Հրազդանի բաժին` պահանջելով հայտնել, թե ովքեր են իրենց ծեծի ենթարկել: Երբ Է. Ա.–ն ասել է, որ նրանց չի ճանաչում, ոստիկանները, չհավատալով վերջինիս, հայհոյանքներ են տվել եւ ծեծի ենթարկել` պատճառելով մարմնական վնասվածքներ: Կատարվում է նախաքննություն»: Հիշեցնենք նաեւ ողբերգական ավտովթարի դեպքը, երբ երկու ոստիկան զոհվեց: Այստեղ էլ իրար «հագան» քննչական կոմիտեն եւ ոստիկանությունը՝ մեկը մյուսին մեղադրելով որոշ գործեր «պարտակելու» մեջ: Ինչեւէ, ուժային կառույցները (բացի ՊՆ–ից) իրար վրա «վերխ» վերցնելու քաղաքականություն են վարում: Սա անհանդուրժելի է: Երկրի ղեկավարությունը պետք է վերջ տա պետության հիմքերը խարխլող այս տգեղ երեւույթին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր