00:00:00

Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Էվանգելոս Ապոստոլակիսի հե

19:39, 17 փետրվար 2019 Հասարակություն

Այսօր, Աբու Դաբիում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպում ունեցավ Հունաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Էվանգելոս Ապոստոլակիսի հետ․ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Դավիթ Տոնոյանը շնորհավորեց իր գործընկերոջը նշանակման կապակցությամբ և հրավիրեց Հայաստան։ Հանդիպման ընթացքում երկու նախարարները քննարկեցին հայ-հունական ռազմական համագործակցության հարցեր։ Նշելով այս ոլորտում ունեցած նշանակալի ձեռքբերումները` նախարարները երկուստեք պատրաստակամություն հայտնեցին ռազմական համագործակցության խորացման հարցում։ Հիշեցնենք՝  Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ մասնակցելու Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին (փետրվարի 16-17), ինչպես նաև IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին։ Այցի ընթացքում պլանավորած են տարբեր աշխատանքային հանդիպումներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր