00:00:00

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Էլբակյանի ծննդյան օրվա կապակցությամբ

00:42, 12 փետրվար 2019 Հասարակություն

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Էլբակյանի ծննդյան 65-ամյակի առթիվ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հարգելի պարոն Էլբակյան, սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ։  Դուք որպես դերասան և ռեժիսոր արժանիորեն վայելում եք մեր հանդիսատեսի սերն ու համակրանքը։ Ձեր ժողովրդականությունը Դուք վաստակել եք Ձեր տաղանդի և թատրոնին անձնվիրաբար ու տևականորեն ծառայելու շնորհիվ։ Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ նորանոր ստեղծագործական հաջողություններ ի փառս հայ թատրոնի և մշակույթի»,- ասված է ուղերձում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր