00:00:00

Կեղծ հավատարմություն․ «հանգիստ նստեք տեղներդ»

20:28, 07 փետրվար 2019 Իրավական

Վերջին շրջանում Քննչական կոմիտեի մեկ-երկու աշխատակիցների հեռացումը համակարգից զանգվածային որոշ  լրատվամիջոցներով փորձ է արվում ներկակացվել որպես ՔԿ նախկին պետ Աղվան Հովսեփյանին հավատարիմ լինելու նշան: Այն, որ ինչ որ մարդիկ Հովսեփյանին կարող են հավատարիմ լինել կասկածի տակ չենք դնում, բայց նրանք, ովքեր Հովսեփյանի հեռանալուց 8 ամիս անց ազատման դիմում են գրում և դա փորձում ներկայացնել որպես հավատարմություն ուղղակի ծիծաղելի : Հավատարմության դրսեւորման ցուցիչները իհարկե տարբեր են լինում, սակայն ակնհայտ է, որ համակարգից ամիսներ անց հեռացվածները կարող էին համարվել Հովսեփյանի հավատարիմ կադրերը միայն այն պարագայում, եթե դա անեին ոչ թե ութ ամիս անց, այլ ազատման դիմում գրեին նրա հետ միասին։ Առավել քան պարզ է, որ քննչական կոմիտեյում տեղի ունեցող փոփոխությունները, աշխատանքից ազատումների պատճառն այլ տեղ է թաքնված։ Հիշեցնենք, որ օրեր առաջ աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը։ Այսօր արդեն աշխատանքից ազատվելու մասին էր հայտարարել նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։ Երկուսն էլ երկար տարիներ շարունակ աշխատել են հին համակարգում, եղել նախկին ռեժիմի սպասարկուն։ Իշխանափոխությունից հետո տարբեր համակարգերում եւ կառույցներում տեղի ունեցան կադրային փոփոխություններ։ Համակարգից հեռացան նրանք, ովքեր նոր իրավիճակում չէին կարող հարմարվել, առաջնորդվել խաղի այն կանոններով, որոնք այլ էին։ Քննչական կոմիտեն ունի նոր ղեկավարություն, նոր ձեռագիր, իսկ նրանք ովքեր  ընտրել են կոմիտեից հեռանալու ճանապարհը, փորձ են անում այդ ամենը քողարկել  այս կամ այն անձին հավատարիմ լինելու հետ: Ի վերջո հավատարիմ լինելը գերագույն արժեք է, որին ոչ բոլորն են ընդունակ, իսկ դուք տղերք ու աղջիկներ, պարզապես «հանգիստ նստեք տեղներդ»։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր