00:00:00

Սերժ Սարգսյանը երեկ կրկին հարցաքննվել է

19:38, 07 փետրվար 2019 Իրավական

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով ՀՀ երրորդ նախագահ  Սերժ Սարգսյանը երեկ կրկին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում է եղել: Սերժ Սարգսյանը հերթական անգամ հարցաքննվել է Մարտի մեկի գործի շրջանակներում։ Սարգսյանը սույն գործով վկայի կարգավիճակ ունի: ՀՀ հատուկ քննչական ծառայությունից դարձյալ չմեկնաբանեցին մեր տեղեկությունը: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը հարցաքննվել է փետրվարի 7-ին. հարցաքննությունը տեւել է 5 ժամից ավելի: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը 2008-ին դարձել է նախագահ. մինչ այդ նա զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր