00:00:00

«Varks.am»-ի ապակին գիշերը կոտրել են, հափշտակել 3 մլն 800 հազար դրամով պահարանը. հանցագործությունը կիսատ է մնացել

23:53, 04 փետրվար 2019 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ «Վարկս.էյ էմ ՈւՎԿ» ՓԲ ընկերության գրասենյակից գողության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2019թ. փետրվարի 4-ին՝ ժամը 04:00-ից մինչև 04:30-ն ընկած ժամանակահատվածում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել է Երևան քաղաքի Տիտոգրադյան փողոցում գործող «Վարկս էյ էմ ՈւՎԿ» ՓԲ ընկերության գրասենյակի կողային ապակին, ապօրինի մուտք գործել այնտեղ և փորձել հափշտակել մետաղյա պահարանը, որտեղ եղել է 3.800.000 ՀՀ դրամ: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն  ավարտին չի հասցրել: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր